Իրակլի Կոբախիձե. Երբ երկիրը կառավարում էր «հակառուսական իշխանությունը», 20 տոկոսը հանձնվեց Ռուսաստանի Դաշնությանը
Իրակլի Կոբախիձե. Երբ երկիրը կառավարում էր «հակառուսական իշխանությունը», 20 տոկոսը հանձնվեց Ռուսաստանի Դաշնությանը

Երբ երկիրը կառավարում էր այսպես կոչված հակառուսական իշխանությունը, 20 տոկոսը հանձնվեց Ռուսաստանի Դաշնությանը,- ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով, «Վրացական երազանքի» իշխանության օրոք երկիրը տարածք չի կորցրել:

«Մենք տասը տարի է, ինչ իշխանություն ենք և առաջին կառավարությունն ենք, որի օրոք ոչ մի պատերազմ չի եղել, և Ռուսաստանը տարածքային առաջընթաց չի ունեցել։ «Ազգային շարժման» իշխանության օրոք 20 տոկոսը փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը: Երբ երկիրը կառավարում էր այսպես կոչված հակառուսական իշխանությունը, 20 տոկոսը հանձնվեց Ռուսաստանի Դաշնությանը։ Մեր իշխանության օրոք մենք ուշադիր ծանոթանում ենք ամեն ինչին, դիտարկում ենք, և համապատասխան արձագանք ունենք»,- ասել է Կոբախիձեն։