Իրակլի Կոբախիձե. Խորհրդարանին ընդդիմության լեգիտիմությունը պետք չէ, վրաց ժողովուրդը համապատասխան լեգիտիմություն շնորհեց Վրաստանի խորհրդարանին և խորհրդարանական մեծամասնությանը
Վրաց ժողովուրդը համապատասխան լեգիտիմություն է տվել Վրաստանի խորհրդարանին և խորհրդարանական մեծամասնությանը,- Բաքվում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ եթե ընդդիմությունը հրաժարվի հասարակության համապատասխան հատվածի տված մանդատներից, իրենք կվիրավորեն իրենց կողմնակիցներին։
«Խորհրդարանն ընդդիմության լեգիտիմության կարիքը չունի, սա ձեզ շատ հստակ կարող եմ ասել։ Խորհրդարանը վրաց ժողովրդի լեգիտիմության կարիքն ունի: Վրաց ժողովուրդը համապատասխան լեգիտիմություն շնորհեց Վրաստանի խորհրդարանին և խորհրդարանական մեծամասնությանը։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա եթե ընդդիմությունը հրաժարվի հասարակության համապատասխան հատվածի կողմից իրեն տրված մանդատներից, նրանք կվիրավորեն իրենց համակիրներին, թեպետ դա իրենց գործն է։ Դուք տեսնում եք, որ ընդդիմությունն օրեցօր ավելի է փչացնում սեփական վարկանիշն ու դիրքը։ Նրանք դա անում են իրենց ձեռքերով։ Այն, ինչ մենք պետք է անեինք, ընդդիմության ներկայացուցիչներն իրենց ձեռքով են անում»,- ասել է վարչապետը։