Իրակլի Կոբախիձե. Խորհրդարանը լեգիտիմ կլինի, բանակցություններ չեն լինի, ապրիլյան նոր համաձայնագիր չի լինի, եթե չեն մտնի, ավելի լավ, ինչ գործ ունեն Գվարամիան, Խոշտարիան, Ջափարիձեն խորհրդարանում
Խորհրդարանը կլինի լեգիտիմ, բանակցություններ չեն լինի, նոր ապրիլյան համաձայնագիր չի լինի,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեի խոսքով, «Վրացական երազանքը» ոչ մի դեպքում չի մասնակցի այս տիպի բանակցություններին։
«Դեռ 2021 թվականին մենք ասում էինք, որ ոչ մի դեպքում չենք ստորագրի այնպիսի համաձայնագիր, ինչպիսին ապրիլի 19-ի պայմանագիրն էր, որը ենթադրում էր երկրի դուրս գալը սահմանադրական շրջանակից։ Ուստի մենք ոչ մի դեպքում չենք գնա այս կարգի բանակցությունների։ Ամենակարևորն այն է, որ խորհրդարանը լինի լեգիտիմ։ Հիշո՞ւմ եք, նույնիսկ այն ժամանակ, 2021 թվականին, «ճգնաժամն» արհեստական էր: Երկրում ճգնաժամ չի եղել: Այսպիսով, ցանկացած երկրում ընդդիմությունը կարող է չճանաչել ընտրությունների արդյունքները, չմտնել խորհրդարան, իհարկե, դա չի նշանակում ճգնաժամ։ Խորհրդարանը լեգիտիմ է լինելու, լեգիտիմ է ընտրվելու, բանակցություններ չեն լինելու, ոչ մի ապրիլյան նոր պայմանագիր: Եթե չեն մտնի խորհրդարան, ավելի լավ։ Ի՞նչ գործ ունեն Գվարամիան, Խոշտարիան, Ջափարիձեն, Բոկուչավան խորհրդարանում: Չէ՞ որ նրանք Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմնին բացարձակապես ոչ հարիր դեմքեր են։ Ի՞նչ գործ ունեն Սամադաշվիլին, Գրիգոլ Գեգելիան, Սաբա Բուաձեն, Թազո Դաթունաշվիլին խորհրդարանում: Ինչքան քիչ մտնեն խորհրդարան, այնքան լավ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։