Իրակլի Կոբախիձե. Խորհրդարանական ընտրություններում մեր հաղթանակն անխուսափելի է, ընդդիմությունը որևէ հաջողության հասնելու շանս չունի, այս ամենն իրենք են ստեղծել
Իրակլի Կոբախիձե. Խորհրդարանական ընտրություններում մեր հաղթանակն անխուսափելի է, ընդդիմությունը որևէ հաջողության հասնելու շանս չունի, այս ամենն իրենք են ստեղծել

Մեր հաղթանակն այս խորհրդարանական ընտրություններում անխուսափելի է,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով, ընդդիմությունն ընտրություններում հաջողության հասնելու հնարավորություն չունի:

«2024 թվականին մեր խնդիրն է ավելի առաջ տանել երկիրը։ Կարևոր տարի է լինելու՝ ներառյալ խորհրդարանական ընտրությունները։ Մենք վստահ ենք, որ երկիրը կպահպանի խաղաղությունն ու առաջընթացը։ Մենք պատասխանատու ենք սրա համար և այս տարի էլ այս պատասխանատվությամբ ենք գործելու։

Այս խորհրդարանական ընտրություններում մեր հաղթանակն անխուսափելի է. Մեր ցուցանիշն այսօր մոտ 60 տոկոս է։ Հետեւաբար, ընդդիմությունն այս ընտրություններում որեւէ հաջողության հասնելու շանս չունի։ Նրանք իրենք են ստեղծել այս ամենը»,- ասել է Կոբախիձեն։