Իրակլի Կոբախիձե. Վստահ եմ, որ Եվրամիությունը դրական որոշում կկայացնի հօգուտ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի
Իրակլի Կոբախիձե. Վստահ եմ, որ Եվրամիությունը դրական որոշում կկայացնի հօգուտ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի

Վստահ եմ, որ Եվրամիությունը դրական որոշում կկայացնի հօգուտ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Իրակլի Կոբախիձեին հարցրել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին հղած նամակի մասին։

«ԵՄ-ի և Հունգարիայի բանակցությունները ԵՄ-ի և Հունգարիայի գործն է, մենք չենք կարող միջամտել դրան։ Ի վերջո, վստահ եմ, որ եվրաինտեգրման հետ կապված դրական որոշումներ կլինեն, այդ թվում՝ հօգուտ Ուկրաինայի, հօգուտ Մոլդովայի, և մեզ համար ամենակարևորն այն է, որ դրական որոշում կկայացվի հօգուտ Վրաստանի»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։