Իրակլի Կոբախիձե. Վրաստանում խաղաղություն կլինի, իսկ Թբիլիսին կլինի խաղաղության քաղաք, սա ցանկություն է, մենք նույն ցանկությունն ունենք մեր ուկրաինացի ընկերների համար, շահարկումներն ամոթալի են
Իրակլի Կոբախիձե. Վրաստանում խաղաղություն կլինի, իսկ Թբիլիսին կլինի խաղաղության քաղաք, սա ցանկություն է, մենք նույն ցանկությունն ունենք մեր ուկրաինացի ընկերների համար, շահարկումներն ամոթալի են

Վրաստանում խաղաղություն կլինի, և Թբիլիսին կլինի խաղաղության քաղաք, սա ցանկություն է, որը մեզանից յուրաքանչյուրն ունի յուրաքանչյուր թբիլիսցու համար, մենք նույն ցանկությունն ունենք մեր ուկրաինացի ընկերների համար, շահարկումներն ամոթալի են,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեի խոսքով՝ որոշ մարդիկ այնքան են ատում խաղաղությունը, որ խաղաղություն բառը նյարդայնացրել է նրանց։

«Այն, ինչ մենք լսեցինք երեկ, զարմանալի է։ Մենք առաջարկում ենք Վրաստանում խաղաղության կենացը մեկ տարով մորատորիում հայտարարել։ Ինչպես կարող է. Խաղաղության կենաց խմել, երբ Ուկրաինայում պատերազմ է։ Էս մարդիկ այն աստիճան կատակասեր են, որ երբ խաղաղություն ես բերում որպես լոզունգ, դրանից ջղայնանում ես, ինչպես խաչն է քեզ նյարդայնացնում։ Նրանք այնքան են ատում եկեղեցին, որ ատում են խաչը։ Հիմա այս մարդիկ այնքան են ատում խաղաղությունը, որ խաղաղություն բառը նրանց զայրացնում է։ Իրականում նրանց ոչ թե գրությունն ու կարգախոսը զայրացնում է, ինչպես բացատրեց Կախի Կալաձեն, այլ նրանց նյարդայնացնում է մեր երկրում տիրող խաղաղությունը, նրանք պատերազմի կուսակցություն են։ Նրանք ունեն անմիջական մտադրություններ, որոնք չեն կարող թաքցնել։ Հիշու՞մ եք Խատիա Դեկանոիձեի, Ճիաբերաշվիլիի, Զուրա Ջափարիձեի հայտնի հայտարարությունը, նրանք չեն կարող թաքցնել, որ պատերազմ են ուզում Վրաստանում։ Վրաստանում պատերազմ են ուզում։ Ուստի նրանք պայքարում են ոչ թե կարգախոսներով ու մակագրություններով, այլ երկրում խաղաղության համար։ Վրաստանում խաղաղություն կլինի, իսկ Թբիլիսին կլինի խաղաղության քաղաք։ Սա այն ցանկությունն է, որ յուրաքանչյուրս ունենք յուրաքանչյուր թբիլիսցու, նույն ցանկությունն ունենք մեր ուկրաինացի ընկերների համար։ Շահարկումներն ամոթալի են»,- ասել է Կոբախիձեն։