Իրակլի Կոբախիձե. Վրաստանում խաղաղության գլխավոր երաշխավորը Բիձինա Իվանիշվիլին է, և նրա դեմ դե ֆակտո պատժամիջոցներն արդեն գործում են, հենց որ պատերազմ սկսվեց Ուկրաինայում, նրա դրամական միջոցները սառեցվեցին

Վրաստանում խաղաղության գլխավոր երաշխավորը Բիձինա Իվանիշվիլին է, և նրա դեմ դե ֆակտո պատժամիջոցներն արդեն գործում են, հենց որ պատերազմ սկսվեց Ուկրաինայում, նրա դրամական միջոցները սառեցվեցին, ինչո՞ւ,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը սկսվելուն պես Բիձինա Իվանիշվիլիի դրամական միջոցները սառեցվել են։

«Փաստ է, որ Բիձինա Իվանիշվիլիի երկու միլիարդ դոլարը սառեցվեց ուկրաինական պատերազմի սկսվելուց երկու շաբաթ անց։ Ինչո՞ւ: Որ մենք իշխանության անունից պատժամիջոցներ չկիրառեցինք և զինյալ կամավորներին կառավարության պաշտոնական համաձայնությամբ չուղարկեցի՞նք Ուկրաինա։ Սա իրական իրավիճակ է, մնացածի մասին հասարակությունը եզրակացություններ կանի»,- ասել է Կոբախիձեն։