Իրակլի Կոբախիձե. Վրաստանում բոլոր գործընթացները թափանցիկ են, մենք բաց ենք քննարկման համար, մենք բոլոր իրավունքներն ունենք թափանցիկության նվազագույն չափանիշներ պահանջել հասարակական կազմակերպություններից

16:07, 12.04.2024

 

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը համապատասխանում է բոլոր հիմնական սկզբունքներին։ Ժողովրդավարական պետությունում թափանցիկությունն այլընտրանք չունի, և ես խորապես համոզված եմ դրանում»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում։

Ինչպես նշեց Կոբախիձեն, թափանցիկության մասին օրենքի նախագիծը վերջերս աջակցություն է ստացել Եվրահանձնաժողովի կողմից։

Բացի այդ, Վրաստանի վարչապետի խոսքով, միակ բանը, որ նախատեսում է օրինագիծը, դա ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ֆինանսների տարեկան հրապարակումն է։

«Այն պահից, ինչ ես նշանակվել եմ Վրաստանի վարչապետի պաշտոնում, բոլոր որոշումները հրապարակվել են Վրաստանի կառավարության կողմից, ինչը շատ կարևոր է Վրաստանի կառավարության կարողությունների համար։ Նշված հանգամանքներում մենք լիիրավ իրավունք ունենք հասարակական կազմակերպություններից պահանջել թափանցիկության նվազագույն չափանիշ։

Վրաստանում բոլոր գործընթացները թափանցիկ են, մենք բաց ենք քննարկման համար. Հանս Քելսենը մի անգամ նշել է, որ գործող ժողովրդավարությունը պետք է կարողանա պաշտպանել իրեն: Ես, ի դեպ, սովորել եմ Գերմանիայում և վստահ եմ, որ թափանցիկության մասին հիշյալ օրենքը կնպաստի ամուր, հիմնավորված, հիմնարար ժողովրդավարության ձևավորմանը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ Գերմանիայի դաշնային կանցլերում տեղի է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Իրակլի Կոբախիձեն կառավարական պատվիրակության հետ հյուրընկալվել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցին։

Նմանատիպ