Իրակլի Կոբախիձե - Վրաստանն ու Ադրբեջանը բազմիցս ապացուցել են, որ հուսալի գործընկերներ են, այդ թվում՝ միջազգային էներգետիկ և տրանսպորտային նախագծերում
Այսօրվա հանդիպման ընթացքում մենք մանրամասն քննարկեցինք ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագային վերաբերող հարցեր,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ճեպազրույցի ժամանակ։
Կառավարության ղեկավարը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացի վրա։
«Այս համատեքստում մենք կրկին ցանկանում ենք ողջունել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Վրաստանը վճռականորեն աջակցում է խաղաղ համակեցությանը, կառուցողական համագործակցությանը և տարածաշրջանում նոր նախաձեռնություններին։ Մենք միշտ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մեր դրական ներդրումն ունենալ այս հարաբերությունների զարգացման գործում։ Մենք պատրաստ ենք խթանել երկխոսությունը և խաղաղության գործընթացը։
Հարավային Կովկասի երկրների միջև մեր համագործակցությունը նոր հեռանկարներ է ստեղծում մեր ամբողջ տարածաշրջանի համար։ Մենք հետևում ենք գլոբալ քաղաքական փոփոխություններին, և այդ փոփոխություններն ավելի են մեծացնում Միջին միջանցքի, այդ թվում՝ Սև ծովի և Հարավային Կովկասի, կարևորությունը որպես ռազմավարական տարածք։
Մեր երկրները՝ որպես Ասիան և Եվրոպան կապող կամուրջներ, կարևոր դեր են խաղում կապի առումով, և այս համատեքստում մենք հատուկ կարևորություն ենք տալիս տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը և արդիականացմանը։
Վրաստանը և «Ադրբեջանը բազմիցս ապացուցել են, որ մենք հուսալի և պատասխանատու գործընկերներ ենք, այդ թվում՝ միջազգային էներգետիկ և տրանսպորտային նախագծերում», – ասել է վարչապետը։