Իրակլի Կոբախիձե – Վրաստանի տարածքները օկուպացրած միակ պետությունն ու կողմը Ռուսաստանի Դաշնությունն է, սա վրացական պետության, մեր ժողովրդի դեմ հանցագործություն էր

14:14, 11.08.2026

Վրաստանի տարածքները օկուպացրած միակ պետությունն ու կողմը, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունն է, սա շատ չոր փաստ է,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը օկուպացրել է Վրաստանի տարածքների 20%-ը, ինչը վրացական պետության դեմ հանցագործություն էր։

«Ինչ վերաբերում է օկուպացիային, ապա ամեն ինչ բացարձակապես պարզ է։ Այս մասին շատ հայտարարություններ են արվում, և դա կասկածի տակ դնելու կարիք չկա։ Իհարկե, Ռուսաստանի Դաշնությունը օկուպացրել է Վրաստանի տարածքների 20%-ը, ինչը վրացական պետության, մեր ժողովրդի դեմ հանցագործություն էր, սա վրացական պետության, վրաց ժողովրդի դեմ կատարված բացահայտ հանցագործություն է։ Սա օկուպացիա էր, իսկ հետո եղավ այսպես կոչված ճանաչումը», – ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նմանատիպ