Իրակլի Կոբախիձե. Վրաստանի տարածքային ամբողջականությունը միանշանակ կվերականգնվի խաղաղ ճանապարհով և կիրականանա հերոսների երազանքը
Իրակլի Կոբախիձե. Վրաստանի տարածքային ամբողջականությունը միանշանակ կվերականգնվի խաղաղ ճանապարհով և կիրականանա հերոսների երազանքը

Մենք բոլորս հիշում ենք ամենաողբերգական օրերը, սակայն այս օրերը նաև հպարտությամբ են լցնում մեզ՝ մեր զինվորների կատարած մեծ հերոսության շնորհիվ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Մուխաթգվերդիում, որտեղ հարգանքի տուրք է մատուցել 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին։

Կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանի տարածքը միանշանակ խաղաղ ճանապարհով կվերականգնվի և կիրականանա հերոսների երազանքը։

«Այսօր մենք հարգանքի տուրք մատուցեցինք օգոստոսյան պատերազմում զոհված հերոսներին։ Մենք բոլորս հիշում ենք ամենաողբերգական օրերը, բայց այս օրերը նաև հպարտությամբ են լցնում մեզ՝ մեր զինվորականների կատարած մեծ հերոսության շնորհիվ, և ևս մեկ անգամ, իհարկե, պետք է հարգենք նրանց։ Նրանք երազանք ունեին, դա Վրաստանի տարածքային ամբողջականությունն էր, և ես վստահ եմ, որ նրանց սխրանքն անհետք չի անցնի, Վրաստանի տարածքը անպայման կվերականգնվի, այն կվերականգնվի խաղաղ ճանապարհով և այն երազանքը, որ մեր հերոսները ունեին, կկատարվի»,- ասել է վարչապետը։