Իրակլի Կոբախիձե. Վրաստանի պատժի հետ կապված ընդդիմության ուրախությունը վաղաժամ է, ամեն ինչ լավ կլինի երկրի համար, վատ՝ ընդդիմության համար
Իրակլի Կոբախիձե. Վրաստանի պատժի հետ կապված ընդդիմության ուրախությունը վաղաժամ է, ամեն ինչ լավ կլինի երկրի համար, վատ՝ ընդդիմության համար

Գերմանիա կատարած այցի ժամանակ շփվել եմ մի քանի վարչապետների, մի քանի փոխվարչապետների, մի քանի արտգործնախարարների հետ, նրանց մեջ բացարձակապես առողջ տրամադրություն եմ տեսել,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վարչապետի խոսքով՝ ընդդիմության համար վաղաժամ է ուրախանալ, որ Վրաստանը կպատժվի։

«Ընդդիմության ուրախությունը վաղաժամ է Վրաստանի պատժի հետ կապված, ոչ ոք մտադիր չէ պատժել Վրաստանին, նրա բնակչությանը, վրաց ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը։ Ըստ այդմ, ամեն ինչ լավ կլինի երկրի համար, վատ՝ ընդդիմության համար»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունիսի 11-12-ը գտնվել է Բեռլինում, որտեղ մասնակցել է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին։