Իրակլի Կոբախիձե. Վրաստանը խորը ցավ է հայտնում Իրանի նախագահի, արտգործնախարարի և կառավարության այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ
Իրակլի Կոբախիձե. Վրաստանը խորը ցավ է հայտնում Իրանի նախագահի, արտգործնախարարի և կառավարության այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ

Վրաստանը խորը ցավ է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի և պետական ​​այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ։ Այս մասին X սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մեր մտքերն այժմ Իրանի ժողովրդի հետ են»,- ասել է կառավարության ղեկավարը։

Իրանական լրատվամիջոցները հաստատել են նախագահ Իբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մահը։