Իրակլի Կոբախիձե. Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ մեր ուղերձները փոխանցել ենք բոլոր առաջնորդներին, ներառյալ ուղղակիորեն ԵՄ կառույցների ղեկավարներին՝ պարոն Բորելին, պարոն Միշելին 
Իրակլի Կոբախիձե. Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ մեր ուղերձները փոխանցել ենք բոլոր առաջնորդներին, ներառյալ ուղղակիորեն ԵՄ կառույցների ղեկավարներին՝ պարոն Բորելին, պարոն Միշելին 

«Մենք Վրաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ մեր ուղերձները կիսեցինք բոլոր առաջնորդների հետ, այդ թվում՝ ԵՄ կառույցների ղեկավարների՝ պարոն Բորելի, պարոն Միշելի հետ»,- Մեծ Բրիտանիայում լրագրողներին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարի խոսքով, տարածաշրջանում իրավիճակի հանդարտմանը զուգընթաց, Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը ակնթարթորեն կփոխվի։

«Մենք զրույց ունեցանք Վրաստան-ԵՄ հարաբերությունների, ընդլայնման հարցերի, ընթացիկ օրակարգի մասին։ Մենք մեր ուղերձները կիսեցինք բոլոր առաջնորդների հետ։ Նրանց թվում էին Եվրոպական միության կառույցների ղեկավարները՝ պարոն Բորելը, պարոն Միշելը և այլք, այս թեմաների շուրջ զրույց ունեցանք նրանց հետ։ Ինձ մոտ ընդհանուր տպավորությունն այն է, որ հենց փոխվի գլոբալ իրավիճակը տարածաշրջանում, իրավիճակը կհանդարտվի, Վրաստանի նկատմամբ վերաբերմունքն անմիջապես կփոխվի։ Այդ գործընթացը կսկսվի նույնիսկ դրանից առաջ, սակայն, ի վերջո, շատ բան կախված կլինի տարածաշրջանում քաղաքական իրավիճակի հանդարտեցումից»,- ասաց վարչապետը։