Իրակլի Կոբախիձե. «Վրացական երազանքը» պատրաստ է զրուցել, եթե նույնիսկ վաղը նշանակվի բանակցությունների հինգերորդ փուլը
Իրակլի Կոբախիձե. «Վրացական երազանքը» պատրաստ է զրուցել, եթե նույնիսկ վաղը նշանակվի բանակցությունների հինգերորդ փուլը

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ իշխող թիմը պատրաստ է մասնակցել բանակցությունների հինգերորդ փուլին:

Ինչպես լրագրողներին հայտնել է Կոբախիձեն, հինգերորդ փուլը եթե նույնիսկ վաղը նշանակվի, «Վրացական երազանքը» պատրաստ է զրույցին:

«Տեսնենք, ինչպիսին կլինի ընդդիմության դիրքորոշումը»,- հայտարարել է Կոբախիձեն:

Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունները Վրաստանում անցկացվում է ԱՄՆ-ի և Եվրամիության դեսպանների միջնորդությամբ: