Իրակլի Կոբախիձե. «Վրացական երազանքը» հաստատապես կհաղթի ընտրություններում, ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ հանգիստ կլինի
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասում է, որ ընդդիմությունը միջոցներ չունի հանրահավաքներ անցկացնելու, փողոց դուրս գալու կամ հեղաշրջում իրականացնելու համար:
Այս մասին Կոբախիձեն ասել է՝ պատասխանելով առաջիկա հանրահավաքների վերաբերյալ հարցին:
«Ի՞նչ ցույց: Նրանք չունեն ռեսուրս ոչ հանրահավաքների, ոչ փողոց դուրս գալու, ոչ էլ հեղաշրջման, ոչ մի բանի համար ռեսուրս չունեն: Նրանք ոչնչի չեն կարող հասնել: Այսօր «Վրացական երազանքը» հաստատապես կհաղթի ընտրություններում: Ամեն բան լավ կլինի, ամեն ինչ հանգիստ կլինի», – ասել է Կոբախիձեն: