Իրակլի Կոբախիձե. Վրաց ժողովրդի մոտավորապես 60 տոկոսն այսօր կաջակցի խաղաղ զարգացմանը
Իրակլի Կոբախիձե. Վրաց ժողովրդի մոտավորապես 60 տոկոսն այսօր կաջակցի խաղաղ զարգացմանը

Վրաց ժողովրդի մոտավորապես 60 տոկոսն այսօր կաջակցի խաղաղ զարգացմանը,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես նշեց Կոբախիձեն, կան սոցիոլոգիական հետազոտությունների, ինչպես նաև՝ դռնեդուռ արդյունքներ։

«Կան սոցիոլոգիական արդյունքներ, որ ունենք, կան «GORBI» հետազոտության արդյունքներu։ Նաև մեզ համար ամենակարևորը, դռնեդուռ արդյունքներն են, որոնք ամենակարևորն են մեզ համար: Աշխատում է 73 շտաբ: Բոլոր պատասխանատու կուսակցությունները դռնեդուռ այցելություններ են իրականացնում: Այս ընտրություններում մենք միակ քաղաքական կուսակցությունն էինք, որ դռնեդուռ ուսումնասիրություններ կատարեցինք։ Դռնեդուռ նշանակում է, որ մեր կուսակիցներն ու համախոհները գնում են յուրաքանչյուր ընտանիք և ստանում տեղեկատվություն»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։