Իրակլի Կոբախիձե. Որպես կառավարություն՝ մենք միանշանակ եվրոպամետ ենք, ինչը հաստատել ենք մեր գործերով, ապագայում ամեն ինչ անելու ենք Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու համար
Իրակլի Կոբախիձե. Որպես կառավարություն՝ մենք միանշանակ եվրոպամետ ենք, ինչը հաստատել ենք մեր գործերով, ապագայում ամեն ինչ անելու ենք Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու համար

«Որպես կառավարություն՝ մենք միանշանակ եվրոպամետ ենք, ինչը հաստատել ենք մեր գործողություններով, մենք կարողացել ենք շատ կոնկրետ գործողություններով երկիրը մոտեցնել Եվրամիությանը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն եվրանյուս-ի հետ հարցազրույցում:

Կառավարության ղեկավարը նշել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է ապագայում Վրաստանի՝ ԵՄ անդամակցության համար, իսկ ընդդիմության շահարկումներն այս հարցում տեղին չեն։

«Ընդդիմության կողմից այս տեսակի շահարկումը տեղին չէ։ Դա իրենց ընտրությունն է, իրենց գործն է, այդ ամենը ժողովրդավարության մի մասն է: Ապագայում մենք ամեն ինչ կանենք Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու համար»,- ասել է վարչապետը։

Վարչապետի հետ հարցազրույցը կհեռարձակվի Եվրանյուս-ով այսօր Թբիլիսիի ժամանակով 23:00-ին։