Իրակլի Կոբախիձե. Ոչ մի երկիր չպետք է միջամտի մեր ընտրություններին, սա կոչ է բոլոր երկրներին, եթե միջամտության ռիսկեր լինեն, մենք բոլորին տեղեկատվություն կտրամադրենք
Իրակլի Կոբախիձե. Ոչ մի երկիր չպետք է միջամտի մեր ընտրություններին, սա կոչ է բոլոր երկրներին, եթե միջամտության ռիսկեր լինեն, մենք բոլորին տեղեկատվություն կտրամադրենք

Ընդհանրապես, ոչ մի երկիր չպետք է միջամտի մեր ընտրություններին, սա կոչ է բացարձակապես բոլոր երկրներին,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեին հարցրել են. «ԱՄՆ հետախուզությունը Ռուսաստանի միջամտությունը տարբեր երկրների ընտրություններին որպես մարտահրավեր է համարում։ Սպիտակ տնից արդեն տեղեկություն է ստացել 100 երկիր, այդ թվում, հնարավոր է լինի մեր երկիրը։ Պատրաստվու՞մ եք քայլեր ձեռնարկել կանխարգելման, ինչպես նաև լրտեսների հայտնաբերման առումով»։

Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ եթե ընտրություններին միջամտելու ռիսկեր լինեն, իրենք այդ մասին կտեղեկացնեն բոլորին։

«Հիշում եք, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բավականին բացասական գործընթացներ էին, այդ թվում՝ ձայների զուգահեռ հաշվարկի կեղծում եւ այլն։ Իհարկե, սա ճիշտ չէ։ Բոլորը պետք է ուշադրություն դարձնեն, թե ինչպես են ընտրություններն անցկացվում այլ երկրներում, բայց ոչ մի դեպքում չպետք է միջամտել այլ երկրների ընտրություններին։ Եթե ​​կան միջամտության ռիսկեր, մենք բոլորին կտեղեկացնենք ամեն ինչի մասին։ Դա բխում է մեր շահերից»,- ասել է Կոբախիձեն։