Իրակլի Կոբախիձե. Ոչ մի բանտարկյալ չպետք է օգտվի հատուկ արտոնություններից, հատկապես Սաակաշվիլին, ով կատարել է ծանր հանցագործություններ
Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ մոտեցումը պետք է լինի ճիշտ այնպես, ինչպես ցանկացած բանտարկյալի նկատմամբ,- այս մասին լրագրողներին հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն Ցագերիում, որտեղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ շարունակում է հանդիպումները քաղաքապետի թեկնածուների և նախընտրական շտաբների ղեկավարների հետ։
Իրակլի Կոբախիձեի խոսքով, ոչ մի բանտարկյալ չպետք է օգտվի հատուկ արտոնություններից, հատկապես՝ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած Միխեիլ Սաակաշվիլին։
«Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ մոտեցումը պետք է լինի նույնը, ինչ որ կլիներ ցանկացած բանտարկյալի դեպքում: Վրաստանում մարդու իրավունքները պաշտպանված են: Ըստ այդ չափանիշի՝ կլինի պատշաճ վերաբերմունք, բայց, իհարկե, ոչ մի բանտարկյալ չպետք է օգտվի առանձնահատուկ արտոնություններից, հատկապես՝ Միխեիլ Սաակաշվիլին, ով առանձնապես ծանր հանցագործություններ է կատարել երկրի, ինչպես նաև ժողովրդի, առանձին քաղաքացիների դեմ։ Ուստի արտոնությունների մասին խոսելն անհիմն է»,- ասել է Իրակլի Կոբախիձեն: