Իրակլի Կոբախիձե. Տնտեսական զարգացումը լինելու է հաջորդ քառամյա ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը
Իրակլի Կոբախիձե. Տնտեսական զարգացումը լինելու է հաջորդ քառամյա ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը

«Առաջիկայում կներկայացնենք քառամյա ծրագիր: Սա լինելու է նախընտրական ծրագիր, որը ընտրություններում հաղթանակից հետո վերածվելու է կառավարության քառամյա ծրագրի, քառամյա հեռանկարում մենք ունենալու ենք շատ հավակնոտ նպատակներ, խնդիրներ, ծրագրեր»,- ասաց վարչապետը խորհրդարանում իր եզրափակիչ ելույթի ժամանակ:

Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն ունի շատ լավ տնտեսական կանխատեսումներ Վրաստանի համար։

«Այս կանխատեսմամբ՝ 2028 թվականին մեր տնտեսությունը պետք է դառնա 44 միլիարդ դոլար, ինչն արդեն իսկ լավ ցուցանիշ է, բայց մենք դրանից ավելի մեծ հավակնություն ունենք և ունենք բոլոր ռեսուրսները, ներուժը մինչև 2028 թվականն անգամ գերազանցելու 50 միլիարդ դոլարի նշագիծը : Ըստ այդմ, տնտեսական զարգացումը կլինի հաջորդ քառամյա ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը»,- ​​ասել է Իրակլի Կոբախիձեն։