Իրակլի Կոբախիձե. Թուրքիան Վրաստանի համար թիվ մեկ առևտրային գործընկերն է, մենք նախագահ Էրդողանի հետ քննարկել ենք, գործընկերության խորացմանը վերաբերող հարցեր
Իրակլի Կոբախիձե. Թուրքիան Վրաստանի համար թիվ մեկ առևտրային գործընկերն է, մենք նախագահ Էրդողանի հետ քննարկել ենք, գործընկերության խորացմանը վերաբերող հարցեր

 

«Թուրքիան Վրաստանի համար թիվ մեկ առևտրային գործընկերն է, մենք նախագահ Էրդողանի հետ քննարկել ենք, գործընկերության խորացմանը վերաբերող հարցեր»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում։

Կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանը մեծ ներուժ է տեսնում երկկողմ առևտրային հարաբերությունների հետագա խորացման համար։

«Ես պարոն նախագահին տեղեկատվություն եմ տրամադրել տարբեր տեսանկյուններից այն գործընթացների վերաբերյալ, որոնք տեղի են ունենալու մեր երկրում։ Մենք քննարկել ենք նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները։ Նշվել է, որ Վրաստանը պաշտպանում է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու անհրաժեշտության գաղափարը, ինչին կարելի է հասնել բանակցությունների միջոցով՝ միջազգային հանրության աջակցությամբ։ Հաշվի առնելով ժամանակակից աշխարհում ընթացող գործընթացները՝ մենք հատուկ շեշտադրել ենք տարածաշրջանային, առևտրատնտեսական և տրանսպորտային-էներգետիկ համագործակցության խորացման հեռանկարները։ Այս համատեքստում հատկապես նշվել է տարանցիկ գործառույթի, կապի կարևորությունը։ Թուրքիայի Հանրապետությունը Վրաստանի համար թիվ մեկ առևտրային գործընկերն է, և մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է ավելի խորացնել մեր գործընկերությունը։ Իհարկե, մենք մեծ ներուժ ենք տեսնում երկկողմ առևտրային հարաբերությունների հետագա խորացման համար։ Նաև զրույց ունեցանք Վրաստանից արտահանման և առհասարակ երկկողմ առևտրի կարևորության մասին»,- ասել է վարչապետը։