Իրակլի Կոբախիձե. Թռիչքները վերականգնելու որոշումը Ռուսաստանի միակողմանի որոշումն էր և այն ընդունվել է միակողմանի
Իրակլի Կոբախիձե. Թռիչքները վերականգնելու որոշումը Ռուսաստանի միակողմանի որոշումն էր և այն ընդունվել է միակողմանի

Ես չեմ լսել խոսակցություն, բայց թռիչքները վերականգնելու որոշումը Ռուսաստանի միակողմանի որոշումն էր և այն ընդունվել է միակողմանի,- Գրիգորի Կարասինիի և Զուրաբ Աբաշիձեի հեռախոսային ձայնագրության առնչությամբ ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Կոբախիձեի խոսքով՝ Ռուսաստանը և՛ միակողմանիորեն չեղարկել է թռիչքները, և՛ միակողմանի վերականգնել դրանք։

«Միակ ճանապարհը, որով իշխանությունները կարող էին դադարեցնել թռիչքները, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելն էր, ինչը մեզ համար կտրականապես անընդունելի էր։ Ամեն ինչ պարզ է: Ես չգիտեմ, թե որն է զրույցի բովանդակությունը, չեմ լսել»,- ասել է Կոբախիձեն։