Իրակլի Կոբախիձե. Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանը կընդունի 18 միլիոն ուղևորի, սա առանցքային մեգանախագծ է մեր երկրի համար
Ուղևորահոսքը տարեցտարի կավելանա, ինչին մեր ենթակառուցվածքը պետք է արձագանքի. Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանը կընդունի 18 միլիոն ուղևորի,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» նախընտրական շտաբի ղեկավար, վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ներկայացնելով նախընտրական ծրագիրը։
Նրա խոսքով՝ Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանի մեգա նախագիծը առանցքային նշանակություն ունի երկրի համար։
«Մենք պետք է առանձնացնենք Թբիլիսիի և Քութայիսիի օդանավակայանները։ Ներկայումս Քութայիսիի օդանավակայանի կարողությունը կազմում է 1 մլն 700 հազար ուղևոր, իսկ օդանավակայանի ընդլայնումից հետո տերմինալը կհյուրընկալի մինչև հինգ միլիոն ուղևորի։ Ինչ վերաբերում է Թբիլիսիին, ապա նախատեսվում է մեգա նախագիծ՝ ամբողջովին նոր միջազգային օդանավակայանի կառուցում, Վազիանի օդանավակայանի կառուցում։ Սակայն մենք ունենք կանխատեսում, եւ տարեցտարի հոսքերը կավելանան, ինչին մեր ենթակառուցվածքները պետք է արձագանքեն։ Նոր օդանավակայանը կընդունի 18 միլիոն ուղևորի։ Սա մեր երկրի համար առանցքային նշանակություն ունեցող նախագիծ է»,- ասել է Իրակլի Կոբախիձեն