Իրակլի Կոբախիձե. Տեսականորեն, եթե թույլ տանք «Ազգային շարժման» վերադարձը, մենք հետ ենք մնալու եվրաինտեգրումից ու ամեն ինչից, երաշխավորում եմ, մեկ շաբաթ չի տևի, որ այստեղ երկրորդ ճակատ բացեն
Իրակլի Կոբախիձե. Տեսականորեն, եթե թույլ տանք «Ազգային շարժման» վերադարձը, մենք հետ ենք մնալու եվրաինտեգրումից ու ամեն ինչից, երաշխավորում եմ, մեկ շաբաթ չի տևի, որ այստեղ երկրորդ ճակատ բացեն

«Մի ուղերձ, որը փորձում են հաղորդել կոլեկտիվ Ազգային շարժումը և նրանց հովանավորյալները, այն է, որ եթե Ազգային շարժումը չվերադառնա իշխանության, ապա եվրաինտեգրում չի լինի: Ես ուզում եմ բոլորին երաշխիք տալ՝ տեսականորեն, եթե թույլ տանք Ազգային շարժման վերադարձը, մենք հետ կմնանք եվրաինտեգրումից և մնացած ամեն ինչից»,- Իմեդի-ի եթերում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրացական երազանքի ընտրությունը անհրաժեշտ պայման է, որպեսզի երկիրը շարունակի առաջընթացը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ եվրաինտեգրման ճանապարհով։

«Տեսականորեն, եթե թույլ տանք «Ազգային շարժման» վերադարձը, մենք հետ ենք մնալու եվրաինտեգրումից ու մնացած ամեն ինչից։ Երաշխավորում եմ, որ եթե նման տեսական սցենար կարելի լիներ պատկերացնել, մեկ շաբաթ չէր տևի, որ այստեղ երկրորդ ճակատ բացեն։ Այս ամենը նույնիսկ որպես PR չեն փաթեթավորի։ Նրանք գործի կանցնեն։ Ուստի Վրացական երազանքի ընտրությունը, ընդհակառակը, անհրաժեշտ պայման է, որպեսզի երկիրը շարունակի առաջընթացը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ եվրաինտեգրման ճանապարհով»,- ասել է վարչապետը։