Իրակլի Կոբախիձե. Տեղեկություն ունենք, որ նախատեսվում է ստեղծել Սալոմե Զուրաբիշվիլիի, Լոմջարիայի եւ Գախարիայի համատեղ կուսակցությունը, նրանք չեն կարողանա հաղթահարել հինգ տոկոս ընտրական շեմը
Իրակլի Կոբախիձե. Տեղեկություն ունենք, որ նախատեսվում է ստեղծել Սալոմե Զուրաբիշվիլիի, Լոմջարիայի եւ Գախարիայի համատեղ կուսակցությունը, նրանք չեն կարողանա հաղթահարել հինգ տոկոս ընտրական շեմը

Եթե ​​նախագահը շարունակի խախտել սահմանադրությունը, մենք համապատասխան արձագանք կունենանք, համապատասխան հայտարարություններ կանենք,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեի խոսքով՝ իրենք տեղեկություններ ունեն, որ նախատեսվում է ստեղծել Սալոմե Զուրաբիշվիլիի, Լոմջարիայի եւ Գախարիայի համատեղ կուսակցությունը։

«Ինչ վերաբերում է Սալոմե Զուրաբիշվիլիի հնարավոր քաղաքական ակտիվացմանը, ապա մենք տեղեկություններ ունենք, որ խորհրդարանական ընտրությունների համար նախատեսվում է ստեղծել նրա, Լոմջարիայի եւ Գախարիայի համատեղ կուսակցությունը։ Սա էլ իրենց գործն է։ Ի վերջո, այս կուսակցությունը նույնպես հաջողության շանս չունի։ Իհարկե, նրանք չեն կարողանա հաղթահարել հինգ տոկոս ընտրական շեմը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։