Իրակլի Կոբախիձե. Տասը տարվա ընթացքում Մամուկա Մդինարաձեն անթիվ բաներ է արել, ինչն արտացոլվել է երկրի զարգացման և մեր թիմի ուժեղացման վրա, նրան պետք է ասենք միայն ու միայն շնորհակալություն

20:12, 27.08.2026
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մամուկա Մդինարաձեին սեփական երկրի առջև մատուցած ծառայության համար, թիմի առջև ունեցած վաստակի համար, — այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ տասը տարվա ընթացքում Մամուկա Մդինարաձեն անթիվ բաներ է արել, ինչն արտացոլվել է երկրի զարգացման և «Վրացական երազանք» թիմի ուժեղացման վրա։
«Նախևառաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Մամուկա Մդինարաձեին իր իրականացրած շատ կարևոր գործունեության համար, սեփական երկրի առջև իր ծառայության համար, թիմի առջև իր վաստակի համար։ Տասը տարվա ընթացքում նա անթիվ բաներ է արել, ինչն արտացոլվել է երկրի զարգացման և մեր թիմի ուժեղացման վրա։ Նրան պետք է ասենք միայն ու միայն շնորհակալություն։ Մեզ համար ցավալի է այն որոշումը, որը նա կայացրել է։ Երեկ հանդիպում ունեցանք, ինչպես նաև այսօր, այդ թվում խորհրդակցություններ ունեցանք պարոն Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Դա նրա որոշումն էր։ Մենք փորձեցինք համոզել նրան հակառակ որոշման մեջ, սակայն նա ամուր դիրքորոշում ուներ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն կհայտնեմ Մամուկա Մդինարաձեին այն ամենի համար, ինչ արել է երկրի և թիմի համար», — հայտարարել է Կոբախիձեն։
Ի գիտություն՝ Մամուկա Մդինարաձեն հրաժարական է տվել Տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնից և հայտարարել քաղաքականությունից հեռանալու մասին։

Նմանատիպ