Իրակլի Կոբախիձե. Ստանդարտների համաձայն՝ սնունդը չի կարելի բռնի կերպով ինչ-որ մեկին հասցնել, Սաակաշվիլին ընդունում է միայն իր ընտանիքի կողմից առաքված սնունդը, որը պատշաճ կալորիականություն չունի
Իրակլի Կոբախիձե. Ստանդարտների համաձայն՝ սնունդը չի կարելի բռնի կերպով ինչ-որ մեկին հասցնել, Սաակաշվիլին ընդունում է միայն իր ընտանիքի կողմից առաքված սնունդը, որը պատշաճ կալորիականություն չունի

Ստանդարտների համաձայն՝ ինչ-որ մեկին չի կարելի ուժով սնունդ մատակարարել, իշխանությունն այլ կերպ վարվելու ռեսուրս չունի,- այս մասին Միխեիլ Սաակաշվիլիի մասին խոսելիս նշեց «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլին ստանում է միայն իր ընտանիքի կողմից տրամադրվող սնունդը։

«Ոչ ոք իրավունք չունի բանտարկյալին ուտելիք պարտադրել։ Կալանավորը չի ցանկանում ուտել «Վիվամեդ»-ի և քրեակատարողական ծառայության սնունդը, նա ստանում է միայն ընտանիքի կողմից տրամադրվող սնունդը, և այդ սնունդը պատշաճ կալորիականություն չունի։ Ուստի իշխանությունն այլ կերպ գործելու ռեսուրս չունի։ Սա միջազգային ստանդարտ է»,- ասել է Կոբախիձեն։