Իրակլի Կոբախիձե – Շնորհավորում եմ Պիտեր Մագյարին և նրա կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, շնորհակալություն եմ հայտնում Վիկտոր Օրբանին և նրա թիմին՝ Վրաստանին տարիների ընթացքում ցուցաբերած ամուր աջակցության համար

10:28, 13.04.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորում է Պիտեր Մագյարին և նրա կուսակցությանը Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանը և Հունգարիան կապված են բարեկամության և գործընկերության երկար պատմությամբ, որը, անշուշտ, կշարունակվի։

«Վրաց ժողովրդի և Վրաստանի կառավարության անունից շնորհավորում եմ Պիտեր Մագյարին և նրա կուսակցությանը Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում Վիկտոր Օրբանին և նրա թիմին՝ Վրաստանի և վրաց ժողովրդի ազգային շահերին տարիների ընթացքում ցուցաբերած ակնառու, անսասան աջակցության համար։

Վրաստանը և Հունգարիան կապված են բարեկամության և գործընկերության երկար պատմությամբ, որը, անշուշտ, կշարունակվի», – նշել է վարչապետը։

Նմանատիպ