Իրակլի Կոբախիձե. Շնորհավորում եմ Նովրուզ Բայրամի՝ գարնան, կյանքի և վերածննդի տոնի առթիվ
Իրակլի Կոբախիձե. Շնորհավորում եմ Նովրուզ Բայրամի՝ գարնան, կյանքի և վերածննդի տոնի առթիվ

Եղբայրներ և քույրեր, շնորհավորում եմ ձեզ Նովրուզ Բայրամի՝ գարնան, կյանքի, վերածննդի տոնի առթիվ։ Ձեզ հետ միասին շնորհավորում եմ Վրաստանում բնակվող մահմեդականներին,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Նովրուզ Բայրամին նվիրված Մառնեուլիում տեղի ունեցած արարողության ժամանակ։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ վրացիներին ու ադրբեջանցիներին կապում է առանձնահատուկ ջերմությունն ու սերը։

«Ուրախ եմ, որ այս ուրախությունը ձեզ հետ կիսելու հնարավորություն ունեմ։ Մեզ՝ վրացիներիս, ադրբեջանցիներիս, կապում է առանձնահատուկ ջերմությունն ու սերը։ Մենք և Վրաստանում ապրող ադրբեջանցիները միասին կերտեցինք մեր երկրի պատմությունը, մենք կերտում ենք մեր ներկա հաջողությունը և կերտելու ենք մեր երջանիկ ապագան։ Մեծ երջանկություն է, որ մեզ կապում է միմյանց հանդեպ նման սերը։ Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ձեզ Նովրուզ Բայրամի առթիվ և մաղթել ամենայն բարիք, երջանկություն և բարիք ձեզ և ձեր ընտանիքներին։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ»,- ասել է վարչապետը։