Իրակլի Կոբախիձե. Շնորհակալություն եմ հայտնում կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին իմ թեկնածությանն աջակցելու համար
Իրակլի Կոբախիձե. Շնորհակալություն եմ հայտնում կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին իմ թեկնածությանն աջակցելու համար

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կուսակցության պատվավոր նախագահին, պարոն Բիձինա Իվանիշվիլիին՝ իմ թեկնածությունը աջակցելու համար», – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում։

Լրագրողի այն հարցին, թե ինչու արժանացավ այս ամենին, վարչապետը պատասխանեց, որ չի կարող ինքն իրեն գնահատական տալ՝ դա գնահատում են կուսակցության անդամներն ու համագումարի պատվիրակները։

«Ինչ վերաբերում է արժանիքներին, դա ես չեմ կարող գնահատել. դա գնահատում են կուսակցության համագումարի պատվիրակներն ու մեր կուսակցության անդամները։ Իհարկե, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կուսակցության պատվավոր նախագահին՝ պարոն Բիձինա Իվանիշվիլիին՝ իմ թեկնածությանը աջակցելու համար։ Ինչ վերաբերում է արժանիքներին, ինչպե՞ս խոսեմ իմ մասին։ Այս որոշումը նախ ընդունեց քաղաքական խորհուրդը, երբ որոշվեց առաջադրել իմ թեկնածությունը, իսկ հետո այն հաստատեցին պատվիրակները», – նշել է Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։