Իրակլի Կոբախիձե. Շնորհակալություն բոլոր գերատեսչություններին, որոնք առավելագույնն արեցին Թելավիում տարերային աղետի հետևանքների վերացման համար. ապագայում պետք է արվի ամեն ինչ, որպեսզի աղետների ժամանակ խուսափենք բարդություններից

18:00, 14.07.2026

Այս ողջ ընթացքում մենք անմիջականորեն ներգրավված ենք եղել այս գործընթացների համակարգման մեջ, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գերատեսչություններին, որոնք առավելագույնն արեցին Թելավիում տարերային աղետի հետևանքների վերացման համար, – այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, աշխատանքներում ներգրավված են եղել ենթակառուցվածքների, տարածքային զարգացման, գյուղատնտեսության նախարարությունները և ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Բոլոր այս գերատեսչությունները, այդ թվում՝ տեղական իշխանությունները, նույնպես ակտիվորեն մոբիլիզացված էին, որպեսզի առավելագույնս արագ տեմպերով հնարավոր լիներ վերացնել տարերային աղետի հետևանքները, և հանրությունը տեսնում է արդյունքները։ Ամենակարևորն այն է, որ ապագայում պետք է արվի ամեն ինչ, որպեսզի նույնիսկ նման մասշտաբային աղետի պայմաններում առավելագույնս խուսափենք բարդություններից. սա պետության գլխավոր խնդիրն է», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Նմանատիպ