Իրակլի Կոբախիձե. Սենատոր Շահինի և կոնգրեսական Թերների հետ հանդիպմանը ես ևս մեկ անգամ նշեցի հարաբերությունները վերսկսելու պատրաստակամության մասին՝ երկկողմ կապերն ամրապնդելու համար
Հետաքրքիր հանդիպում ունեցա ԱՄՆ սենատոր Ջին Շահինի և կոնգրեսական Մայք Թերների հետ, որտեղ քննարկեցինք Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեի խոսքով, հանդիպմանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է արտահայտվել երկրների միջև հարաբերությունների վերականգնման և վերակայման համար։
«Եվս մեկ անգամ ես նշեցի Վրաստանի պատրաստակամությունը՝ նորացնելու և վերսկսելու մեր հարաբերություններն ու համագործակցությունը՝ ամրապնդելու երկկողմ կապերը և նպաստելու ավելի շատ զարգացմանը, բարգավաճմանը, խաղաղությանը և անվտանգությանը տարածաշրջանում և դրանից դուրս», – գրել է Կոբախիձեն։