Իրակլի Կոբախիձե - Սալոմե Զուրաբիշվիլիի հայցն ընդդեմ թափանցիկության որեւէ հեռանկար չի ունենա ո՛չ իրավական, ո՛չ էլ որեւէ այլ տեսանկյունից
Իրակլի Կոբախիձե - Սալոմե Զուրաբիշվիլիի հայցն ընդդեմ թափանցիկության որեւէ հեռանկար չի ունենա ո՛չ իրավական, ո՛չ էլ որեւէ այլ տեսանկյունից

Սալոմե Զուրաբիշվիլիի հայցն ընդդեմ թափանցիկության, հեռանկար չի ունենա ո՛չ իրավական, ո՛չ էլ որևէ այլ տեսանկյունից,- այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ըստ Կոբախիձեի, հայցի դրական կողմն այն է, որ Սալոմե Զուրաբիշվիլին սխալ է թույլ տվել և ճանաչել Սահմանադրական դատարանի օրինականությունը։

«Կարծում եմ, որ այս դատը հեռանկար չի ունենա։ Անհնար է ուղղակի ասել, որ թափանցիկությունը վատ է, դա իրավաբանորեն սխալ է։ Այս հայցի դրական կողմն այն է, որ Սալոմե Զուրաբիշվիլին սխալ է թույլ տվել՝ ճանաչելով Սահմանադրական դատարանի օրինականությունը, այն դատարանի լեգիտիմությունը, որը Սալոմե Զուրաբիշվիլիին սահմանադրություն խախտող է ճանաչել։ Սրանով նա խոստովանեց, որ երկիրն ունի սահմանադրություն խախտող նախագահ։ Նա ինքն է ընդունում այս փաստը, ինչը շատ լավ է։ Ինչ վերաբերում է հայցին, ապա ևս մեկ անգամ կասեմ, որ թափանցիկության դեմ ներկայացված հայցը որևէ հեռանկար չի ունենա ոչ իրավական, ոչ էլ որևէ այլ տեսանկյունից»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով կասեցնել և վերջնականապես չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։