Իրակլի Կոբախիձե. Սալոմե Զուրաբիշվիլիի հարցազրույցը ևս մեկ անգամ հաստատում է, որ Զուրաբիշվիլիին ոչ մի դեպքում չէր կարելի թողնել Եվրոպա
Իրակլի Կոբախիձե. Սալոմե Զուրաբիշվիլիի հարցազրույցը ևս մեկ անգամ հաստատում է, որ Զուրաբիշվիլիին ոչ մի դեպքում չէր կարելի թողնել Եվրոպա

Սալոմե Զուրաբիշվիլիի հարցազրույցը ևս մեկ անգամ հաստատում է, որ Զուրաբիշվիլիին ոչ մի դեպքում չէր կարելի թողնել Եվրոպա,- հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ «CBS NEWS»-ին Վրաստանի նախագահի հարցազրույցի մասին։

Կոբախիձեի խոսքով, Սալոմե Զուրաբիշվիլին ինքն է ցույց տվել ևս մեկ ապացույց, թե ինչու իշխանությունն իրեն չպետք է թողներ Եվրոպա։

«Երբ Սալոմե Զուրաբիշվիլին եվրոպացի առաջնորդների հետ խոսում է այնպիսի ուղերձներով, որ վարչապետը հստակ դիրքորոշում չունի եվրաինտեգրման հարցում, անհասկանալի է իշխանության արտաքին քաղաքականությունը և այլն, իհարկե, սա ուղղակի քարոզչություն է թեկնածուի կարգավիճակի դեմ։ Ըստ այդմ, ինքը՝ Սալոմե Զուրաբիշվիլին, մեզ ևս մեկ ապացույց է առաջարկել, թե ինչու կառավարությունը նրան չպետք է թողներ Եվրոպա»,- նշել է Իրակլի Կոբախիձեն։