Իրակլի Կոբախիձե. Սահակաշվիլին երկար ժամանակ ոչ թե բանտում է, այլ մասնավոր կլինիկայում, ներկա իրավիճակն այսպիսին է, մնացածի մասին որոշումներ են կայացնում համապատասխան կառույցները
Իրակլի Կոբախիձե. Սահակաշվիլին երկար ժամանակ ոչ թե բանտում է, այլ մասնավոր կլինիկայում, ներկա իրավիճակն այսպիսին է, մնացածի մասին որոշումներ են կայացնում համապատասխան կառույցները

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ համապատասխան գերատեսչությունները որոշում են կայացնում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտ տեղափոխելու վերաբերյալ։

 

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Սահակաշվիլին շատ երկար ժամանակ գտնվում է մասնավոր կլինիկայում, ոչ թե բանտում։

 

Հարցին, թե իշխանությունները մտադիր են արդյոք կրկին բանտ վերադարձնել Միխեիլ Սաակաշվիլիին, Իրակլի Կոբախիձեն նշել է, որ որոշումը կայացնում են համապատասխան գերատեսչությունները։

 

«Չգիտեմ, ինձ համար հետաքրքիր չէ, պատկան գերատեսչությունները երբեմն նման որոշումներ են կայացնում։ Դուք գիտեք, որ Սահակաշվիլին երկար ժամանակ ոչ թե բանտում է, այլ մասնավոր կլինիկայում, ներկա իրավիճակն այսպիսին է, մնացածի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունները որոշումներ են կայացնում՝ ելնելով կարիքներից։ Երբեմն այսպես կլինի, երբեմն՝ այսպես, տեսնենք»,- ասել է Կոբախիձեն։