Իրակլի Կոբախիձե. Սաակաշվիլին հացադուլ է սկսել առանց որևէ պահանջի, սա պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է
Իրակլի Կոբախիձե. Սաակաշվիլին հացադուլ է սկսել առանց որևէ պահանջի, սա պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է

Անհասկանալի է հացադուլը, երբ նույնիսկ պահանջ չես ներկայացնում: Սաակաշվիլին հացադուլ է սկսել՝ ընդհանրապես առանց որեւէ պահանջի, – ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով, սա պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է:

«Սա աննախադեպ իրադարձություն է ոչ միայն Վրաստանում, այլեւ համաշխարհային պատմության մեջ: Ես հիշում եմ Վրաստանում հացադուլի 35-ամյա պատմություն: Ես չեմ հիշում որևէ հացադուլ առանց պահանջի: Թվում է, որ նույնիսկ Միխեիլ Սաակաշվիլին կամ նրա ռեժիմի այլ անդամներ չեն կարող պահանջ ներկայացնել, քանի որ նրանք շատ լավ գիտեն, մեզանից լավ գիտեն, թե ինչ ծանր հանցագործություններ են կատարել ինը տարվա ընթացքում: Այն հիմնված է այն բանի վրա, որ նրանք նույնիսկ չեն կարող պահանջել հացադուլի ժամանակ», – ասել է Իրակլի Կոբախիձեն: