Իրակլի Կոբախիձե. Սաակաշվիլին «Ազգային շարժման» համար երկիր է, պետություն և հայրենիք
Իրակլի Կոբախիձե. Սաակաշվիլին «Ազգային շարժման» համար երկիր է, պետություն և հայրենիք

«Ազգային շարժման» անդամները խորհրդարանի նիստերի դահլիճում պարզել են Սաակաշվիլու՝ այս պաթոլոգիկ մարդու պաստառը, սրանով ամեն բան ասվում է, նրանց համար և երկիրը, և պետությունն ու հայրենիքը այս հիվանդ մարդն է,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով, «Ազգային շարժման» խորհրդարան մտնելով լավ բան չի սպասվում:

«Սա, ցավոք, քաղաքական ուժ է, որը չի կարող լավ բան անել երկրի, ժողովրդավարական համակարգի համար, և սպասելիքները տեղին են։ Մենք նրանցից ոչ մի կառուցողական ներդրում չենք ակնկալում խորհրդարանի աշխատանքում, սա ցավալի իրականություն է՝ կապված նրանց անցյալի, ներկայի ու ապագայի հետ։ Այսօր վրացական օրհներգի ֆոնին խորհրդարանի դահլիճում պարզեցին Սահակաշվիլու՝ այս պաթոլոգիկ մարդու պաստառը, սրանով ամեն բան ասվում է, նրանց համար և երկիրը, և պետությունն ու հայրենիքը այս հիվանդ մարդն է։ Նման քաղաքական ուժից, նման մարդկանցից բարություն սպասել պետք չէ»,- ասել է Կոբախիձեն։