Իրակլի Կոբախիձե. Ռուսաստանի հետ մենք առևտրատնտեսական հարաբերություններ ենք պահպանում, պատժամիջոցներ չենք կիրառում, բայց ասել, որ Ռուսաստանը Վրաստանի հաշվին հաղթահարեց առևտրատնտեսական շրջափակումը, սխալ է
Իրակլի Կոբախիձե. Ռուսաստանի հետ մենք առևտրատնտեսական հարաբերություններ ենք պահպանում, պատժամիջոցներ չենք կիրառում, բայց ասել, որ Ռուսաստանը Վրաստանի հաշվին հաղթահարեց առևտրատնտեսական շրջափակումը, սխալ է

Ռուսաստանի առևտրում Վրաստանի մասնաբաժինը կազմում է 0,3 տոկոս, և երբ ինչ-որ մեկն ասում է, որ Վրաստանը մեծ ներդրում ունի Ռուսաստանի առևտրատնտեսական շրջափակման հաղթահարման գործում, դա սուտ է,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, Ռուսաստանի Դաշնությունը առևտրատնտեսական հարաբերություններ ունի բազմաթիվ երկրների հետ, որոնց թվում են հսկայական երկրները, Չինաստանը, Հնդկաստանը և շատ այլ երկրներ։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի ապրանքաշրջանառության մեջ Վրաստանի մասնաբաժնին, ապա այն կազմում է 0,3 տոկոս։ Ուստի, երբ ինչ-որ մեկն ասում է, որ Վրաստանը զգալի ներդրում ունի այս շրջափակման հաղթահարման գործում, դա այդպես չէ։ Մենք պահպանում ենք առևտրատնտեսական հարաբերությունները, պատժամիջոցներ չենք կիրառում Ռուսաստանի Դաշնության դեմ, բայց խոսել Ռուսաստանի կողմից Վրաստանի հաշվին առևտրատնտեսական շրջափակումը հաղթահարելու մասին, սխալ է։ Մենք ապագայում կպահպանենք առևտրատնտեսական հարաբերությունները, դա պետք է մեր երկրին, մեր բնակչությանը, և այս առումով մեր քաղաքականությունը ոչ մի դեպքում չի վերանայվի»,- ասել է Կոբախիձեն։