Իրակլի Կոբախիձե. Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ ունենք և այս սահմաններից այն կողմ չենք անցնում
Իրակլի Կոբախիձե. Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ ունենք և այս սահմաններից այն կողմ չենք անցնում

Ռուսաստանի հետ կապի կոնկրետ ուղիներ կան, կա հատուկ ներկայացուցիչ, սա միակ կապուղին է, որը մենք ունենք շփման համար,- այս մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն, ըստ որի՝ ռուսական լրատվամիջոցներով տարածվում է տեղեկություն, որ Ռուսաստանը պատրաստ է ներդրումներ կատարել տրանսպորտային հանգույցի բացման համար։

Նրա խոսքով՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վրաստանը հատուկ ներկայացուցիչ ունի Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերություններում, ինչը պարզվեց, որ ֆարս է ու սուտ։

«Մենք ունենք առեւտրատնտեսական հարաբերություններ եւ դրանից այն կողմ չենք անցնում։ Կան կոնկրետ կապի ուղիներ, կա հատուկ ներկայացուցիչ։ Սա միակ ալիքն է, որի միջոցով մենք շփվում ենք Ռուսաստանի հետ։ Այն վերաբերում է առեւտրատնտեսական եւ հումանիտար խնդիրներին։ Սրանք այն թեմաներն են, որոնց վրա կենտրոնացած են հարաբերությունները, բայց ոչ դրանից այն կողմ»,- ասել է Կոբախիձեն։