Իրակլի Կոբախիձե. Ռուսաստանը չի կարողանա ազդել Վրաստանում նախատեսված ընտրությունների վրա
Իրակլի Կոբախիձե. Ռուսաստանը չի կարողանա ազդել Վրաստանում նախատեսված ընտրությունների վրա

Ռուսաստանը չի կարողանա որևէ ազդեցություն ունենալ Վրաստանում նախատեսված ընտրությունների վրա,- Եվրանյուս-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Վրաստանում ազդեցություն չունի։

«Կարող եմ ասել, որ Ռուսաստանը Վրաստանում ազդեցություն չունի։ Չկան քաղաքական կուսակցություններ, որոնց վրա նա կազդեր։ Չկա նաև լրատվամիջոցների ազդեցությունը։ Այդ պատճառով Ռուսաստանը չի կարողանա որեւէ ազդեցություն ունենալ Վրաստանում նախատեսված ընտրությունների վրա»,- ասել է Կոբախիձեն։

Տեղեկության համար՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի հարցազրույցի հեռուստատեսային տարբերակը կհեռարձակվի այսօր՝ Թբիլիսիի ժամանակով 23։00-ին։