Իրակլի Կոբախիձե. Պոդոլյակը կարծում է, որ եթե երկրորդ ճակատը չբացենք, թեկնածուի կարգավիճակ չենք ստանա, սրանք իր մտքերն են, մենք այլ նպատակներով ու օրակարգով ենք առաջնորդվում
Իրակլի Կոբախիձե. Պոդոլյակը կարծում է, որ եթե երկրորդ ճակատը չբացենք, թեկնածուի կարգավիճակ չենք ստանա, սրանք իր մտքերն են, մենք այլ նպատակներով ու օրակարգով ենք առաջնորդվում

Պոդոլյակի երազանքը երկրորդ ճակատ բացելն է, ինչի մասին նա բազմիցս խոսել է։ Նա ցանկանում է երկրորդ ճակատ բացել Վրաստանում,- Մեստիայում լրագրողներին ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեն մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարությունը, թե «Վրաստանը Եվրոպական համայնքի անդամ դառնալու նույնիսկ մեկ հնարավորություն չունի»։

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, Պոդոլյակը կարծում է, որ եթե Վրաստանում երկրորդ ճակատը չբացվի, երկիրը թեկնածուի կարգավիճակ չի ստանա։

«Եթե երկրորդ ճակատը չբացենք, մտածում են՝ թեկնածուի կարգավիճակ չենք ստանա։ Սրանք Պոդոլյակի մտքերն են։ Մենք առաջնորդվում ենք այլ նպատակներով և այլ օրակարգերով: Երկրորդ ճակատ չի բացվի Վրաստանում, և մենք կստանանք թեկնածուի կարգավիճակ։ Սա է մեր նպատակը»,- ​​ասել է Իրակլի Կոբախիձեն։