Իրակլի Կոբախիձե. Պետությունն ու եկեղեցին տարանջատված են միմյանցից, մենք հարգում ենք աշխարհիկության սկզբունքը, որն արտացոլված է սահմանադրության մեջ
Մենք, իհարկե, հարգում ենք աշխարհիկության սկզբունքը, որն արտացոլված է սահմանադրության մեջ, և պետության և եկեղեցու, կառավարության և եկեղեցու հարաբերությունները հիմնված են հենց այս սկզբունքի վրա,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ի պատասխան լրագրողի հարցին.։
Վարչապետի խոսքով՝ պետությունն ու եկեղեցին տարանջատված են միմյանցից։
«Այսօր Սվետիցխովլոբա է, և այս օրը բոլորը պետք է խոսեն, իհարկե, մեր երկրի ամբողջականության մասին։ Սա նշանակում է և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր ամբողջականություն և կատարելություն: Սա է մեր գլխավոր ազգային խնդիրը։ Ինչ վերաբերում է պետությանն ու եկեղեցուն, բնականաբար, պետությունն ու եկեղեցին տարանջատված են միմյանցից։ Մենք հարգում ենք, իհարկե, աշխարհիկության սկզբունքը, որն արտացոլված է սահմանադրության մեջ, և պետություն-եկեղեցի, իշխանություն-եկեղեցի հարաբերությունները հիմնված են հենց այս սկզբունքի վրա։ Ինչ վերաբերում է քաղաքական հարցերի նկատմամբ եկեղեցու ներկայացուցիչների և հոգևորականների ընդհանուր վերաբերմունքին, ապա այն, որ նրանք ունեն կոնկրետ վերաբերմունք, չպետք է ձեզ ոչ զարմացնի, ոչ էլ վիրավորի։ Դուք շեշտել եք, որ այս ամբողջ ընթացքում միտում կա, և ես ևս մեկ անգամ կրկնեմ, որ դրա համար ոչ պետք է նեղանալ, ոչ էլ զայրանալ»,- ասել է վարչապետը։