Իրակլի Կոբախիձե. Պետությունն իրավունք ունի սահմանափակել օտարերկրացիների հետ առևտրային և քաղաքացիական հարաբերությունները, սակայն նման սահմանափակումները չեն կարող վերաբերել Վրաստանի քաղաքացիներին
Իրակլի Կոբախիձե. Պետությունն իրավունք ունի սահմանափակել օտարերկրացիների հետ առևտրային և քաղաքացիական հարաբերությունները, սակայն նման սահմանափակումները չեն կարող վերաբերել Վրաստանի քաղաքացիներին

Պետությունն իրավունք ունի սահմանափակել առևտուրը և քաղաքացիական հարաբերությունները օտարերկրացիների և օտարերկրյա ընկերությունների հետ, սակայն նման սահմանափակում չի կարող կիրառվել Վրաստանի քաղաքացիների և վրացական ընկերությունների նկատմամբ,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով, պատժամիջոցների ռեժիմների կատարման հետ կապված հին օրենքը հակասում էր սեփականության իրավունքին և անմեղության կանխավարկածին։

«Մեր սահմանադրությունը պաշտպանում է երկու հիմնական իրավունք՝ սեփականության իրավունքը և անմեղության կանխավարկածը։ Դա հակասում էր երկուսին էլ, հատկապես անմեղության կանխավարկածին, բայց նաև սեփականության իրավունքին: Ինչ վերաբերում է խտրականությանը, ապա պետությունն ինքնիշխան իրավունք ունի սահմանափակելու առևտուրը, քաղաքացիական հարաբերությունները օտարերկրացիների և օտարերկրյա ընկերությունների հետ։ Դա նրա ինքնիշխան իրավունքն է, սակայն նման սահմանափակում չի կարող կիրառվել Վրաստանի քաղաքացիների կամ վրացական ընկերությունների նկատմամբ։ Ուստի օրինական առումով ամեն ինչ կարգին է»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։