Իրակլի Կոբախիձե. Պետք է հիշենք ռուսական ագրեսիան, պետք է հիշենք «Ազգային շարժման» դավաճանությունը, հոգանք հայրենիքի մասին և երբեք որևէ մեկին հնարավորություն չտանք այն վաճառել
Իրակլի Կոբախիձե. Պետք է հիշենք ռուսական ագրեսիան, պետք է հիշենք «Ազգային շարժման» դավաճանությունը, հոգանք հայրենիքի մասին և երբեք որևէ մեկին հնարավորություն չտանք այն վաճառել

Այս օրը մեզ հիշեցնում է «Ազգային շարժման» դավաճանությունը սեփական երկրի նկատմամբ, որը թույլ տվեց Ռուսաստանին գրավել մեր երկու պատմական անկյունները և սեփական ստորագրությամբ հաստատեց օկուպացիան, – ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ օգոստոսյան պատերազմի 13-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այս օրը մեզ հիշեցնում է Գիորգի Անծուխելիձեի, Շինդիսիի հերոսների, երկրի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հարյուրավոր զինվորական ու քաղաքացիական անձանց սխրանքը: Այս օրը մեզ հիշեցնում է ռուսական ագրեսիայի և օկուպացիայի մասին, որը խլեց հարյուրավոր մարդկանց կյանքեր և տեղահանեց հազարավոր մարդկանց: Այս օրը մեզ հիշեցնում է «Ազգային շարժման» դավաճանությունը սեփական երկրի նկատմամբ, որը թույլ տվեց Ռուսաստանին գրավել մեր երկու պատմական անկյունները և ստորագրեց այս օկուպացիան: Մենք պետք է հիշենք մեր հերոսներին, որպեսզի պահպանենք մեր անկախությունը: Պետք է հիշել ռուսական ագրեսիան, որպեսզի չհրաժարվենք տարածքային ամբողջականության վերականգնման հեռանկարից: Մենք պետք է հիշենք «Ազգային շարժման» դավաճանությունը, հայրենիքի մասին հոգանք և երբեք թույլ չտանք որևէ մեկին այն վաճառել», – գրել է Կոբախիձեն սոցիալական ցանցում:

2008 թվականի ռուս-վրացական պատերազմից անցել է 13 տարի: 2008 թվականի օգոստոսյան պատերազմը խլեց ավելի քան 400 մարդու կյանք, այդ թվում՝ 170 զինծառայողի: Պատերազմում վիրավորվել և տուժել է 2 232 մարդ, այդ թվում՝ 1045 զինծառայող: Ինտենսիվ մարտերը տեւեցին հինգ օր, իսկ ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը հնարավոր եղավ միայն միջազգային հանրության ակտիվացման արդյունքում: Պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» անկախությունը: Պաշտոնական Մոսկվան դեռ չի կատարել 2008-ին ստորագրված հրադադարի պայմանագիրը: