Իրակլի Կոբախիձե. Պատրիարքի Սուրբծննդյան շնորհավորանքի ուղերձները մեզ համար ուշագրավ են
Վրաստանի խորհրդարանի նախագահի Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, պատրիարքի Սուրբծննդյան ուղերձում առաջ քաշված մի քանի հարցի շուրջ աշխատում է խորհրդարանը և պատրիարքի կարծիքը իրենց համար ուշագրավ է: Իրակլի Կոբախիձեն Սամեբայի աթոռանիստ տաճարում Սուրբծննդային պատարագի ավարտից հետո շնորհավորել է հավատացյալներին՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Սուրբծննդյան տոնը: Ցանկանում եմ շնորհավորել համայն Վրաստանին – Սուրբծննդյան շնորհը պահապան լինի մեզանից յուրաքանչյուրին, մեզանից յուրաքանչյուրի ընտանիքներին: Պատրիարքի ուղերձում ուշադրություն է հատկացվել կարևոր թեմաներին, այդ թվում խոսքը վերաբերել է այնպիսի թեմաներին, որոնց վրա աշխատում է խորհրդարանը և այն ուղերձները, որոնք հնչեցվել էին ուղերձում՝ մեզ համար ուշագրավ են:
Այդ թվում խոսքը վերաբերել է ժողովրդագրական հարցերին, թմրաքաղաքականությանը, որոնց շուրջ մենք ակտիվ աշխատում ենք և այն ուղերձները, որոնք հնչեցվել էին ուղերձում՝ մեզ համար ուշագրավ են և մենք դրանք հաշվի կառնենք աշխատանքի գործընթացում»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: