Իրակլի Կոբախիձե. Նրանք, ովքեր բռնություն են հրահրում ոստիկանների նկատմամբ, ցանկանում են տապալել պետությունն ու ոստիկանությունը
Իրակլի Կոբախիձե. Նրանք, ովքեր բռնություն են հրահրում ոստիկանների նկատմամբ, ցանկանում են տապալել պետությունն ու ոստիկանությունը

Երբ մարդը վիրավորում է ոստիկանին, պետք է կիրառվեն ամենախիստ միջոցները պետությունը պաշտպանելու համար, ոստիկանը ներկայացնում է պետությունը, ոստիկանության և ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը պետք է հնարավորինս խստորեն պատժվի,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վրացի լրագրողներին՝ Երեւանում:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, ոստիկանների նկատմամբ բռնություն հրահրողները նպատակ ունեն տապալել պետությունը։

«Կան դեպքեր, երբ քննություն է անցկացվում, երբ գործը վերաբերում է ուժի գերազանցմանը։ Դուք գիտեք, որ այնտեղ դիմակներ են եղել, ուստի դժվար է բացահայտել կոնկրետ հանցագործությունները և այլն: Բայց տվյալ դեպքում խոսքը հանցագործության մասին է, որը տեսախցիկների առջև բացահայտ կատարվել է կոնկրետ անձի կողմից։ Այսինքն՝ միանգամայն պարզ է, որ սա հանցագործություն է։ Ինչ վերաբերում է համաչափությանը, հիշեցնենք, որ դեռ պատիժ չի սահմանվել, դա խափանման միջոց է։ Ես ուզում եմ բոլորին ասել, որ սա կարևոր է նաև կանխարգելման համար, սա ասում եմ որպես իրավաբան, երբ մարդը վիրավորում է ոստիկանին, որպեսզի պետությունը պաշտպանված լինի, մեղավորը պետք է հնարավորինս խստորեն պատժվի: Ովքեր այս տեսակի բռնություններ են հրահրում ոստիկանների նկատմամբ, ո՞րն է այս մարդկանց նպատակը, ուզում են տապալել պետությունը, ոստիկանությունը։ Սա նախկինում Գախարիան անում էր այլ ձևով, իսկ հիմա փորձում են թուլացնել մեր ոստիկանությունը նման սադրանքներով։ Իհարկե, ոչ ոքի թույլ չենք տա դա անել՝ ո՛չ դեսպաններին, ո՛չ պաշտոնյաներին, ո՛չ արմատական ​​ընդդիմությանը, ո՛չ դրսից ֆինանսավորվող «ՀԿ-ներին», որ նման սադրանքներ կազմակերպեն»,- ասաց վարչապետը՝ ի պատասխան Մզիա Ամաղլոբելիի մասին հարցի: