Իրակլի Կոբախիձե. Նպատակաուղղված գրոհի մասն է «Դիփ սթեյթի» գործակալների կողմից հերոս զինվորականներին հանցագործ որակելը, աբսուրդային ստի տարածումը, իբր Աբխազիայում վրացիները գերիներ չէին վերցնում և գնդակահարում էին

15:55, 12.08.2026
«Վերջին շրջանում տեղի ունեցած բազմաթիվ փաստեր նպատակաուղղված գրոհի մասն են, այդ թվում՝ «Դիփ սթեյթի» տեղական գործակալների կողմից վրացի հերոս զինվորականներին պատերազմական հանցագործ որակելը և աբսուրդային ստի տարածումը, իբր Աբխազիայում ընթացող հակամարտության ժամանակ վրացիները գերիներ չէին վերցնում և նրանց գնդակահարում էին», – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանի դեմ ուղղված այս դիվերսիայի/սաբոտաժի համակարգումն իրականացվում է «Դիփ սթեյթի» կողմից, ինչին ակտիվորեն աջակցում է նրանց տեղական գործակալությունը։
«Նպատակաուղղված գրոհի մասն են վերջին շրջանում տեղի ունեցած բազմաթիվ փաստերը, այդ թվում՝ «Դիփ սթեյթի» տեղական գործակալների կողմից վրացի հերոս զինվորականներին պատերազմական հանցագործ որակելը և աբսուրդային ստի տարածումը, իբր Աբխազիայում ընթացող հակամարտության ժամանակ վրացիները գերիներ չէին վերցնում և նրանց գնդակահարում էին. Վրաստանի ծովափնյա հանգստավայրերում արհեստականորեն կազմակերպված հակառուսական արշավները, ինչպես նաև, ինչպես մի քանի օր առաջ էլ նշեցի, սոցիալական մեդիայում տարածված կեղծ տեղեկությունները, որտեղ մարդիկ չգոյություն ունեցող անուններով, ազգանուններով, մասնագիտություններով խոսում են այն մասին, թե իբր Վրաստանում ռուս զբոսաշրջիկների համար բացասական միջավայր է ստեղծված։ Իհարկե, այս փաստերի համախումբը պատահական չէ – Վրաստանի դեմ ուղղված այս դիվերսիայի համակարգումն իրականացվում է «Դիփ սթեյթի» կողմից, ինչին ակտիվորեն աջակցում է նրանց տեղական գործակալությունը», – նշել է վարչապետը։

Նմանատիպ