Իրակլի Կոբախիձե. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հանգամանալից քննարկում է ծավալվել մեր ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ կարևոր հարցերի շուրջ
Իրակլի Կոբախիձե. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հանգամանալից քննարկում է ծավալվել մեր ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ կարևոր հարցերի շուրջ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X սոցիալական ցանցում արձագանքում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Ինչպես նշել է վարչապետը, տեղի է ունեցել հանգամանալից քննարկում ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ կարևոր հարցերի շուրջ։

«Հայաստանի Հանրապետություն իմ այցի ընթացքում պատիվ ունեցա հանդիպելու իմ հայ գործընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղի ունեցավ հանգամանալից քննարկում մեր ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ կարևոր հարցերի շուրջ։

Վրաստանի և Հայաստանի միջև ամուր կապերը կարևոր նշանակություն ունեն, և ես հաստատապես հավատարիմ եմ մնում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր համագործակցության հետագա ամրապնդման գաղափարին։

Վստահ եմ, որ մեր ջանքերով մենք կկարողանանք ապահովել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում, ինչը ճանապարհ կհարթի մեր երկրների զարգացման և բարգավաճման համար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։