Իրակլի Կոբախիձե. Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում չէ, երանի լիներ, ամբողջ հասարակությունը նորից կտեսներ, թե ինչ ծաղրածու է նա
Սաակաշվիլին Վրաստանում չէ, այս մարդը ծաղրածու է, – «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ասաց նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տարածած տեսաուղերձների մասին, որտեղ Սաակաշվիլին պնդում է, որ ինքը Բաթումիում է:
«Ինչ վերաբերում է Սաակաշվիլիին, ապա առաջին հերթին Սաակաշվիլին Վրաստանում չէ: Երկրորդ, այս մարդը ծաղրածու է, մենք դա ձեզ ասացինք երեկ, նույնիսկ նախկինում, և դա ապացուցվեց ևս մեկ անգամ: Երրորդ, երանի լիներ Վրաստանում, այս դեպքում ամբողջ վրաց հասարակությունը մեկ անգամ ևս կտեսներ, թե ինչպիսի ծաղրածու է Միխեիլ Սաակաշվիլին, և դրանով իսկ վերջնականապես կավարտվեր այն տգեղությունը, որն առկա է վրացական քաղաքականության մեջ, ներառյալ բևեռացման առումով: Միխեիլ Սաակաշվիլին Բաթումիում չէ, նրա տեսագրությունը Վրաստանում չի ձայնագրվել, սա այն է, ինչ կարող եմ համարձակորեն ձեզ ասել», – ասել է Իրակլի Կոբախիձեն:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր խորհրդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր առավոտյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ նա անօրինական կերպով է մուտք գործել երկիր և արդեն Վրաստանում է: Միխեիլ Սաակաշվիլին հրապարակել է նաև մեկ այլ տեսանյութ, որտեղ ասում է, որ գտնվում է Բաթումիում:
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան ժամանման վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը: